2014 թվականի մայիսն աշխարհում ամենատաքն է եղել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի կլիմայական տվյալների ազգային կենտրոնի հաշվետվության մեջ:
Ջերմաստիճանային ռեկորդները, որոնք փորձագետների կողմից գրանցվել են անցած ամսին, վկայում են այն մասին, որ ամբողջ տարին բոլոր հնարավորություններն ունի ամենատաքը դառնալու դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
Ընդհանուր առմամբ ջրի ու հողի միջին ջերմաստիճանը 20-րդ դարի տվյալները գերազանցել է ըստ Ցելսիուսը 0,74 աստիճանով: Տաք մայիսի միտումը պահպանվում Է 1998 թվականից:
NASA-ի եւ Լոնդոնի Hadley Centre for Climate Prediction and Research օդերեւութաբանական վերլուծական կենտրոնի տվյալներով՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենատաք տարիները բաժին են ընկնում 21-րդ դարին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: