Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի Գերագույն դատարանը նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին անմեղ է ճանաչել, այսպես կոչված, «գազային գործով»: Այս մասին հայտարարել է Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն:

 

«Գերագույն դատարանն ընդունել է, որ Տիմոշենկոն 2009 թվականին որևէ հանցանք չի գործել և մասնավորապես չի չարաշահել իր իշխանական լիազորությունները՝ բնական գազի առուվաճառքի մասին պայմանագրեր ստորագրելիս, իսկ Տիմոշենկոյին 3 տարի ազատազրկման մեջ պահելը պարզապես հանդիսացել է քաղաքական բռնություն»,- ասել է Վլասենկոն:

 

Ուկրաինայի Գերագույն դատարանը Տիմոշենկոյի «գազային գործը» փակել էր ապրիլի 14-ին: