Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը նշանակվել է «Կաստիլիանի» («Ռեալի» երկրորդ թիմի) գլխավոր մարզիչ: Այս մասին տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:

1998թ.-ի «Ոսկե գնդակի» դափնեկիրը նախորդ մրցաշրջանում Կարլո Անչելոտիի օգնականն էր:

Նշենք, որ մադրիդցիների երիտասարդական թիմում խաղում է նաև Զիդանի որդին՝ Էնցոն: