Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի պատրաստվում դիմել դատարան' իր վրա մանրադրամներ նետած քաղաքացիների դեմ բողոքելու համար: Կառավարության նիստից հետո լրագրողի հարցին՝ դիմելո՞ւ է դատարան իր իրավունքների պաշտպանության համար՝ ասաց, որ այս պահին այդպիսի խնդիր չունի: «Վարչապետի ներկայացրածը շատ հստակ էր, և հարգանքը պետք է լինի փոխադարձ: Բողոքի արտահայտման ձևերը պետք է լինեն առավեÕ ¬ ընդունելի, ժողովրդավարական պետություններին հարիր»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

 

Նախորդ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի մուտքի մոտ «Դեմ եմ» շարժման մասնակցիները մանրադրամներ էին նետել Հանրապետական կուսակցության պատգամավորների և կառավարության անդամների ուղղությամբ՝ իրենց բողոքն արտահայտելով կառավարության ներկայացրած պարտադիր սոցիալական վճար սահմանող օրենքի դեմ: Միաժամանակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել էր. «Թերևս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլորիրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակությա ն ցանկացած անդամ: Չեմ ուզում, որ խոսքերս սխալ ընկալվեն:

 

Ես կողմ եմ ազատությանը, կողմ եմխոսքի ազատությանը, կողմ եմ սեփական կարծիքը տարածելու ազատությանը, կողմ եմ ազատ տեղաշարժին, կողմ եմ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին: Ոչ միայն կողմ եմ, այլև մինչև վերջպաշտպանելու եմ այդ իրավունքները: Բայց այդ ազատությունն ավարտվում է այն պահին, երբ այն սկսում է ոտնահարել ուրիշի իրավունքները»: