Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժնումների կողմից 2014թ. հունվարի 8-ից մինչև հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում ձեռնարկված միջոցառումների ու բացատրական աշխատանքների շնորհիվ, արձանագրվել է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք- զինամթերքի կամավոր հանձնման և հայտնաբերման 257 դեպք:

 

Կամավոր հանձնվել և հայտնաբերվել է 15 ինքնաձիգ, որոնցից 5-ը' ինքնաշեն, 2 գնդացիր, 28 ատրճանակ, այդ թվում 2-ը' «Մակարով» տեսակի, 23-ը' ինքնաշեն, մեկական թմբուկավոր, գազային և ազդանշանային ատրճանակ: Հայտնաբերվել է 166 հրացան, որոնցից 2-ը' ինքնաշեն, 53 նռնակ, որից 13-ը' ինքնաշեն, 39-ը' նռնակի պայթուցիչ, 2 նռնականետ, 3 ական, հրանոթի 1 արկ, տարբեր տրամաչափի 6081 փամփուշտ, ինքնաձիգի 18 պահունակ, ինչպես և զանազան պայթուցիկ նյութեր ու սարքեր, դետոնացիոն քուղ ու դաշույն: