Լիբերմանը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրաքը բոլորի աչքի առաջ մասնատվում է, քրդական պետության ստեղծվելն անխուսափելի է, եւ նման դեպքում, Իսրայելը այդ պետությունը: Այս մասին հայտնում են իսրայելյան ԶԼՄ-ները:
Դրանից առաջ էլ Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը ամերիկացի իր պաշտոնակից Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ քրդերը «դե ֆակտո» ստեղծել են իրենց պետությունը եւ, նրանցից նավթ գնելով, Թուրքիան պատրաստ է հաշտվելու այդ իրողության հետ:
Ուշագրավ է, որ Իսրայելի ղեկավարների այդ հայտարարություններին հաջորդել է The New York Times թերթի սենսացիոն հրապարակումը մերձավորարեւելյան պետություններ Լիբիան, Սիրիան, Իրաքը, Սաուդյան Արաբիան եւ Եմենը 14 նոր պետությունների բաժանվելու մասին: Թերթը ներկայացրել է նաեւ Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը, որտեղ Իրաքի հյուսիսում նշված է Քուրդիստան պետությունը: