Ուկրաինայի «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Յուլյա Տիմոշենկոն կարծում է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրումն առկա բոլոր խնդիրների լուծումը չէ: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։

 

«Համաձայնագրի ստորագրումը խնդիրների լուծում չէ, իսկ քանի դեռ Ուկրաինայում պատերազմ է ընթանում, մեզ համար շատ դժվար կլինի ոտքի կանգնել: Ես ողջունում են այդ քայլը, որն ուղղված է «երկրի արդիականացմանն ու բարեփոխմանը»,- ասել է նա։

 

Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում անցկացված Եվրամիության գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինան ստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական հատվածը։