Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը հակասում է ապրիլի 17-ի ժնևյան հայտարարություններին։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ապրիլի 17-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի և Ուկրաինայի հանդիպման արդյունքում ընդունված Ժնևյան հայտարարության մեջ ասված էր, որ սահմանադրական գործընթացին պետք է մասնակցեն բոլոր կողմերը և այն պետք է լինի հաշվետու և թափանցիկ»,-հայտնել է Լավրովը։
Նշենք, որ Պորոշենկոն Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստի ընթացքում հայտարարել էր, որ Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է սահմանադրական փոփոխությունների իր նախագիծը։