Հունիսի 29-ին, ժամը 01.56-ին ահազանգ է ստացվել, որ Մ-14 միջպետական ավտոճանապարհի Վարդենիս-Փոքր Մասրիկ 11-րդ կմ-ում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ն. Գ.-ի «ՈՒԱԶ» մակնիշի 35lo071 պետհամարանիշով ավտոմեքենան: