Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին բերման է ենթարկվել լիազորությունների ենթադրվող չարաշահման գործով ցուցմունքներ տալու համար: Այդ մասին հուլիսի 1-ին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով դատական ոլորտի սեփական աղբյուրների: Ինչպես նշում Է գործակալությունը, Սարկոզին հուլիսի 1-ի վաղ առավոտյան ժամանել Է Փարիզի մերձակա Նանտեր քաղաքի բաժանմունք:

 

«Սարկոզին կանչվել Է Նանտեր' ցուցմունքներ տալու համար»,- ասել է գործակալության աղբյուրը:

 

Քննիչներն իրավունք ունեն պետության նախկին ղեկավարին ձերբակալված պահել 24 ժամ: Գործակալության տվյալներով՝ Սարկոզին ցուցմունքներ Է տալիս դատական այն գործի վերաբերյալ, որի շրջանակներում հետաքննություն Է կատարվում կոռուպցիայի խնդրով: