Ռուսաստանը կշարունակի ակտիվորեն պաշտպանել իր հայրենակիցների իրավունքներն արտասահմանում և դրա համար օգտագործել առկա միջոցների ողջ զինանոցը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Ուզում եմ՝ բոլորը հասկանան, որ մեր երկիրը կշարունակի ակտիվորեն պաշտպանել ռուսների, արտերկրի մեր հայրենակիցների իրավունքները և այս ամենի համար օգտագործել նաև առկա միջոցների ողջ զինանոցը՝ քաղաքական և տնտեսական միջոցներից սկսած՝ մինչև մարդասիրական օգնություն-գործողություններ»,- հայտնել է Պուտինը:

 

Վլադիմիր Պուտինն ընդգծել է նաև, որ Ուկրաինայում տեղի ունեցածը բացասական տենդենցների գագաթնակետն է համաշխարհային և միջազգային գործընթացում: