Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը կկայանա Գերմանիայում' սեպտեմբերի 27-ին: Այս մասին հաղորդում է Boxing Scene-ն: Նրա մրցակիցը կլինի բրիտանացի բռնցքամարտիկ Փոլ Սմիթը:

 

«Պատրաստվում եմ խելահեղորդեն մարզվել: Մտադիր չեմ թերագնահատել մրցակցիս, նա բազմաթիվ դաժան մարտեր է անցկացրել: Բայց Կառլ Ֆրոչը 2010 թվականին ցույց տվեց, թե ինչպես է պետք հաղթել Աբրահամին: Միայն թե նորից ու նորից կրկնում եմ, որ նա իսկական չեմպիոն է, և ես պետք է ցույց տամ, թե ինչի եմ ունակ»,- ասել է Սմիթը: