Պեկինում իսպանական La Tomatina փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել «լոլիկներով ճակատամարտ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նման արարողություն Չինաստանում անցկացվում էր առաջին անգամ: Փառատոնին մասնակցել է մոտ հազար մարդ, սակայն շատերի կողմից այն քննադատության է արժանացել: «Լոլիկներով ճակատամարտ»-ը տեղի է ունեցել հուլիսի 6-ին, պեկինյան Չաոյան շրջանում, որը տևել է 6 ժամ՝ ետկեսօրի ժամը 1-ից մինչև երեկոյան 7-ը' պարային երաժշտության ներքո: Պայքարի մասնակիցներն օգտագործել են 10 տոննա բանջարեղեն, իսկ լոլիկի բույրը տարածվել է ամենուրեք:

 

Թեպետ մասնակիցները բավականություն են ստացել «պոմիդորային ճակատամարտից», այնումենայնիվ, շատ բնակիչներ միջոցառումը մթերքի անիմաստ վատնում են համարել:

 

Լոլիկներով ամենահայտնի «ճակատամարտ»-ն անցկացվում է ամեն ամառ, իսպանական Բունյոլե քաղաքում, 1945թ.-ից, որտեղ ապրում է 9 հազար մարդ, սակայն միջոցառումը դիտող այցելուների թիվը կազմում է 40 հազարի: