Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուլիսի 11-ին Սոչիում վարչապետն առանձնազրույց կունենա ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, կայցելի Սոչիի օլիմպիական ավան՝ կծանոթանա այնտեղ իրականացված աշխատանքներին:
Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարո ւթյան միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը և պաշտոնատար այլ անձինք: