Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Հոլանդիայի հետ խաղից հետո, դոպինգ թեստ է հանձնել:

«Դեռևս չեմ կարող հաղթանակը տոնել թիմակիցներիս հետ, դոպինգ թեստ եմ հանձնում: Հպարտ եմ, որ այս թիմի մի մասն եմ: Մենք ևս մեկ փոքր քայլ կատարեցինք դեպի մեծ նպատակը»,- գրել է Մեսսին Ինստագրամի իր էջում: