Ինչպես հայտնում է izvestia.ru-ն, ռուս-ուկրաինական սահմանի «Դոնեցկ», «Գուկովո», «Նովոշախտինսկ» անցագրային կետերը վերականգնել են իրենց աշխատանքները: Այս մասին հաղորդել է Ռոստովի շրջանի ՌԴ Դաշնային անվտանգության սահմանապահ ծառայության պաշտոնական շրջանի ներկայացուցիչ Վասիլի Մալաևը:
«Դոնեցկ», «Գուկովո», «Նովոշախտինսկ» անցագրային կետերը, որոնք փակվել էին Ուկրաինայի տվյալ տարածքում հրաձգության սպառնալիքի պատճառով, կրկին աշխատում են»,- ասել է Մալաևը:
Ավելի վաղ, Մոսկվան բողոքի նոտա էր հղել Կիևին այն մասին, որ ուկրաինացի ուժայինների հրետանային կրակի տակ է հայտնվել ռուս-ուկրաինական սահմանագլխի ռուսական Գուկովո անցակետը: