Շատ մարդիկ դադարել են հավատալ, որ Բարաք Օբաման ընդունակ է իրականացնել իր տված խոստումները: Այս մասին գրում է Financial Times-ի վերլուծաբան Էդուարդ Լուսը:

 

Օբամայի քաղաքական գործունեության հետ կապված հասարակության թերահավատությունը հատկապես աճեց վերջին սկանդալային իրադարձությունների համատեքստում, որոնք կապված էին ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության և Բեռլինի ու Վաշինգտոնի միջև անցած շաբաթ բռնված լրտեսումների սկանդալի հետ, երբ գերմանական մամուլում հրապարակվեց, որ գերմանական հետախուզության աշխատակիցներից մեկն ամերիկյան հատուկ ծառայություններին է փոխանցել հետաքննության մասին տվյալներ, որոնք վերաբերում են գերմանացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ Անգելա Մերկելի գաղտնալսմանը:

 

«Երբ պարոն Օբաման խոստանում է ինչ-որ բան, օրինակ, տվյալների պաշտպանության ոլորտում առավել լուրջ միջոցների ներդրումներ կամ ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականության մեջ փոփոխություններ անելուն, մարդիկ այլևս հակված չեմ հավատալ նրա խոսքերին»,- գրում է Լուսը։

 

«Գուցե նրանք հավատում են, որ ԱՄՆ-ի նախագահն իրոք խնդիրները տեսնելու և միտքը վերաշարադրելու լավ կարողություններ ունի, սակայն որ նա կարող է իրականացնել առաջ քաշած խնդիրները, նրանք դրան արդեն չեն հավատում»,- գրում է Financial Times-ը։