Աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինայի ընտրանու պարտությունից հետո, Բուենոս Այրեսում զանգվածային անկարգություններ են սկսվել:

Զայրացած ամբոխին հանդարտեցնելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են օգտագործել:

Ինչպես տեղեկացնում է ESPN-ն, անկարգությունների պատճառով տուժել է 20 ոստիկան, իսկ 60 մարդ ձերբակալվել է: