Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում Է կայացրել երկրում կառուցել տիեզերակայան՝ արբանյակների եւ տիեզերական զբոսաշրջիկներով տիեզերանավերի արձակման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է գանձապետարանի գլխավոր քարտուղար (ֆինանսների առաջին փոխնախարար) Դենիել Ալեքսանդերը: Մեծ Բրիտանիայի իշխանությունները հուսով են, որ ապագա ազգային տիեզերակայանը, որը պլանավորվում Է կառուցել մինչեւ 2018 թվականը, կնպաստի տիեզերական ճյուղի զարգացմանը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կազմել Է ութ վայրերից բաղկացած ցուցակ, որտեղ կարող Է տեղակայվել բազան: Խոսքը վերաբերում Է այն ռազմական օդանավակայաններին, որոնք չեն օգտագործվում կամ Էլ օգտագործվում են ոչ լրիվ կարողությամբ:
Գանձապետարանի գլխավոր քարտուղարը հայտնել Է, որ տիեզերակայանի տեղակայման պոտենցիալ վայրերից մի քանիսը գտնվում են Շոտլանդիայում: Դենիել Ալեքսանդերը հասկանալ Է տվել, որ տիեզերական օբյեկտը Շոտլանդիայում չի տեղակայվի, եթե վերջինիս բնակիչները սեպտեմբերին նշանակված հանրաքվեի ընթացքում քվեարկեն անկախության օգտին:
Կառավարության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի տիեզերական ինդուստրիայի ծավալըկազմում Է տարեկան 11 միլիարդ ֆունտ (18,8 միլիարդ դոլար): Այնտեղ աշխատում Է 34 հազար մարդ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: