Ինչպես հայտնում է ria.ru-ն, ԵԱՀԿ-ն ռուս-ուկրաինական սահմանին հատուկ դիտորդական առաքելություն կտեղակայի: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը:
Նախօրեին Բուրկհալտերը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ՝ նրանց հետ քննարկելով նաև սահմանի վերահսկողության նպատակով անօդաչու սարքեր օգտագործելու հարցը:
Ըստ Բուրկհալտերի՝ Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հավանություն են տվել նման նախաձեռնությանը:
Ուկրաինային դեռևս չի հաջողվել վերահսկողություն սահմանել ռուս-ուկրաինական սահմանի վրա, որտեղով շարունակվում է Ռուսաստանից Դոնեցկի և Լուգանսկի մարզեր սպառազինության և ռազմական տեխնիկայի հոսքը: