Մոսկվայի մետրոյի «կապույտ» գծում տեղի ունեցած վթարից հետո շուրջ 130 մարդ Է գտնվում ՌԴ մայրաքաղաքի հիվանդանոցներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է քաղաքի առողջապահության գերատեսչության կայքում:
Հուլիսի 15-ի առավոտյան պիկ ժամին Մոսկվայի մետրոյի կապույտ գծի «Պարկ Պոբեդի» եւ «Սլավյանսկի բուլվար» կայարանների միջեւ ընկած ուղեմասում գնացքի երեք վագոններ դուրս են ընկել ռելսերից: Ավելի վաղ հաղորդվել Է 20 զոհվածների մասին:
Ինչպես ճշտվում Է հաղորդագրության մեջ, ընդամենը հոսպիտալացվել Է 129 մարդ, որոնցից 42-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Ընդհանուր առմամբ տարհանվել Է 1150 մարդ: Առնվազն 161 մարդ դիմել Է բժշկական օգնության: ՌԴ-ի հետաքննչական կոմիտեի վարկածով՝ Մոսկվայի մետրոյի վթարը կարող Էր տեղի ունենալ նաեւ պաստառի նստելու կամ վագոնի անսարքության պատճառով: Քննիչների տվյալների համաձայն՝ վթարը կրում Է տեխնածին բնույթ, ահաբեկչական գործողության ոչ մի նշան չի նկատվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: