Դրամական միջոցների վատնման եւ լվացման կասկածանքով ձերբակալված հայազգի խոշոր ձեռնարկատեր Լեւոն Հայրապետյանի իրավապաշտպանը մտադիր Է բողոքարկել դատարանի ընդունած խափանման միջոցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

 

Մոսկվայի Բասմանյան դատարանի դատավոր Նատալյա Մուշնիկովան հուլիսի 17-ին Հայրապետյանին ուղարկել Է հետաքննչական մեկուսարան՝ համաձայնելով քննիչի այն փաստարների հետ, որ գործարարը հնարավորություն ունի թաքնվելու իրավապահ մարմիններից եւ ազդելու վկաների վրա, ինչպես նաեւ ոչնչացնելու ապացույցները:

 

«Բողոքագրում մենք կմատնանշենք մի շարք պահեր, ներառյալ այն, որ Հայրապետյանի գործունեությունը ձեռնարկատիրական Էր, ուստի նա ենթակա չԷ կալանավորման»,-ասել Է փաստաբանը:

 

Դմիտրի Մեդվեդեւի նախագահության ընթացքում Քրեական-դատավարական օրենսգրքում կատարվել Էին փոփոխություններ, որոնք արգելում են կալանքի տակ վերցնել այն անձանց, ովքեր տնտեսական հանցագործություններ են կատարել իրենց իսկ ձեռնարկչական գործունեության ընթացքում: Սակայն այդ ժամանակներից, ինչպես նշում Էին ԶԼՄ-ները, արգեքը քանիցս խախտվել Է:

 

Մարգարյանի կարծիքով՝ դատարանը նաեւ անտեսել Է այն փաստը, որ իր սպասարկյալն ունի մի շարք հիվանդություններ, որոնց առկայության դեպքում հակացուցված Է նրա գտնվելը մեկուսարանում:

 

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին' «Դոմոդեդովո» օդանավակայանում' Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանյան դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:

 

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն , կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: