Բաքվում Իտալիայի դեսպանության կայքում տեղադրվել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է. «Կանխելու համար Ադրբեջանի Նախագահի' Հռոմ կատարած այցելության ընթացքում ադրբեջանա-իտալական համատեղ հայտարարության կամայական մեկնաբանությունները' հարկ ենք համարում ընգծել, որ որևիցե մտադրություն չկա խառնվելու ԵԱՀԿ հովանու ներքո Մինսկի խմբի եռակողմ համանախագահության կողմից վարվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին»։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայտարարությունում նաև նշված է. «Իտալիան մշտապես համակարծիք է հիմնախնդրի վերաբերյալ ԵՄ միասնական կոնսոլիդացված դիրքորոշմանը և վերահաստատում է իր վստահությունը վարվող բանակցային գործընթացին և դրա շրջանակներում առաջարկված սկզբունքներին, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից գործադրվող ջանքերին»: