Վրաց Ուղղափառ եկեղեցին անընդունելի է համարում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա հուլիսի 19-ի երեկոյան իրականացված հարձակումը: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վրաց Ուղղափառ եկեղեցու մամլո ծառայության ղեկավար Միքայել Բոտկովելին: «Դեպքին տեղյակ չեմ, սակայն եթե եղել է նման բան, ապա անընդունելի և անկարելի եմ համարում այն: Դրանով կզբաղվեն իրավապահները: Ավազակների հարձակումը որևէ կերպ չի կարող խաթարել Վրաց Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև բարեկամական հարաբերությունները: Նման ոչ մի արարք չի սեպ խրել մեր բարիդրացիական կապերի միջև»,- ասաց Միքայել Բոտկովելին:

 

Թիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա հուլիսի 19-ի երեկոյան հարձակում է իրականացվել: Հայ Առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը դեպքի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ: