Ինչպես տեղեկացրել է Դոնեցկի քաղխորհրդի մամուլի ծառայությունը, քաղաքի օդանավակայանի համար մարտերն այսօր առավոտյան վերսկսվել են: Այս մասին հայտնում է Независимые новости-ն:

 

«Առավոտյան 9:00-ի դրությամբ՝ օդանավակայանի կողմից լսվում են ծանր տեխնիկայի օգտագործման, ինչպես նաև պայթյունի ձայներ: Որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի խափանումներ կան, մասնագետներն այժմ փորձում են վերականգնել այն: Դոնեցկի օդանավակայանի շրջանի վտանգավոր լինելու պատճառով՝ փոփոխվել են որոշ երթուղիների ճանապարհները»,- ասված է Դոնեցկի քաղխորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Դոնեցկի մարզում կործանվել էր մալայզիական օդանավը, որում գտնվող 298 մարդիկ զոհվել են: ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կոչ են արել ավիավթարի հետաքննության համար դադարեցնել մարտերն այդ շրջանում: