Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պետությունը խորհրդարանականից պետք է անցնի ուղղակի նախագահական կառավարման համակարգի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրդողանը հայտարարել է թուրքական ATV հեռուստաալիքին տված հարցարզրույցում:

 

Նրա խոսքով' ուղղակի նախագահական կառավարումը կարող է օգտակար լինել Թուրքիայի հետագա զարգացման համար: «Առաջին իսկ հնարավորության դեպքում Թուրքիան խորհրդարանականից կանցնի ուղղակի նախագահական կառավարման»,- ասել է Էրդողանը: Թուրքիայի վարչապետը նշել է, որ ուղղակի նախագահական կառավարում մտցվելու հարցը բարձրացվելու է օգոստոսի 10-ին անցկացվելիք նախագահական ընտրություններից անմիջապես հետո: