Պուտինի վարկանիշը Ռուսաստանում ռեկորդների է հասնում. այն գերազանցել է 80%-ը: Այս մասին հայտնում է ամերիկյան The Washington Post պարբերականը:
Պարբերականը նշում է, որ ժողովրդականություն նման բարձր աճի ԱՄՆ-ում հասել է ընդամենը 3 ղեկավար`Ջորջ Բուշ ավագը, Ջոն Քենեդին և Հարի Թրումենը, բայց նրանցից ոչ ոք չի կարողացել պահել այդ բարձր վարկանիշն այնքան երկար, որքան Պուտինը: Ամերիկացիների 82%-ը հպարտ է, որ ԱՄՆ-ի քաղաքացի է, միևնույն ժամանակ ռուսների 83%-ը հպարտ է, որ Պուտինն իրենց նախագահն է:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գնալով ավելի մերժված է դառնում համաշխարհային բեմահարթակում, և շատ քչերն են դրականորեն գնահատում նրան, սակայն սեփական երկրում ամեն ինչ հակառակն է: Իրականում, նրա ժողովրդականությունը գերազանցում է այն չափը, ինչը կերազեր ԱՄՆ-ի ցանկացած քաղաքական գործիչ»,- ասվում է The Washington Post-ի հոդվածում:
Պարբերականը նշում է նաև, որ Պուտինի վարկանիշային աճը պայմանավորված է փաստով, որ Ռուսաստանում ԶԼՄ-ները վերահսկվում են պետության կողմից: