«Ես նախկին բոլոր մարզպետների հետ ունեմ նորմալ, մարդկային, առանձին մարզպետների հետ՝ շատ ջերմ բարեկամական հարաբերություններ»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն՝ անդրադառնալով իր և նախկին մարզպետի հարաբերություններին:

 

Հարցին, թե նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազդեցությունը դեռ կա՞ մարզի վրա, Վահե Հակոբյանն ասաց․ «Անկախ նրանից, եթե վաղը Վահե Հակոբյանը չլինի մարզպետ, ես չեմ դադարելու Սյունիքին ծառայելու, և պետք չի ունենալ պաշտոն, որպեսզի ծառայել և ինչ-որ խնդիրներ իրականացնել, կարծում եմ՝ ցանկացած մարզպետ, եթե պատրաստ է ծառայել, ուրեմն ողջունելի է»: