ՄԱԿ-ը մարդասիրական օգնությամբ ավտոշարասյուն է ուղարկել Սիրիա՝ առաջին անգամ իր գործողությունները չհամաձայնեցնելով Բաշար Ասադի կառավարության հետ: Սննդամթերքով եւ առաջին անհրաժեշտության իրերով ինը բեռնատարներ հուլիսի 24-ին հատել են թուրք-սիրիական սահմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մեկ շաբաթ առաջ ՄԱԿ-ը բանաձեւ էր ընդունել, որը թույլ է տալիս Սիրիա մարդասիրական օգնություն հասցնել առանց այդ երկրի կառավարության համաձայնության:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 10,8 մլն սիրիացիներ օգնության սուր կարիք ունեն:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է արդեն ավելի քան երեք տարի: Այդ ընթացքում երկրում զոհվել է ավելի քան 150 հազար մարդ, 9 միլիոնից ավելի սիրիացիներ հարկադրված են եղել լքել իրենց տները: