Հանրապետության տարածքում հուլիսի 27-28-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 29-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը հուլիսի 28-30-ը կնվազի 2-3 աստիճանով: Քամին' հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում հուլիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 27-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +38 աստիճան, հուլիսի 28-ին' +36, հուլիսի 29-30-ին' +35, հուլիսի 31-ին'+36 աստիճան: