Նիդեռլանդներից եւ Ավստրալիայից մի խումբ փորձագետներ հերթական անգամ հետաձգել են Ուկրաինայի արեւելքում մալայզիական Boeing-ի կործանման վայր հասնելու փորձերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 30-ին հայտնել Է Ավստրալիայի համերկրային ոստիկանությունը:
«Ավստրալացի ու նիդեռլանդացի փորձագետների միավորված խումբը, որին ուղեկցում են ԵԱՀԿ-ի անկախ դիտորդները, հետաձգել Է այսօր MH17-ի բեկորների վայր հասնելու բոլոր փորձերը, ինքնաթիռի աղետի վայր անվտանգ մուտքի ապահովման շուրջ բանակցությունները շարունակվում են»,-ասված Է ոստիկանության հայտարարության մեջ:
Փորձագետները մտադիր են ավիաաղետի վայր հասնելու եւս մեկ փորձ կատարել, «երբ անվտանգության համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»:
Հուլիսի 29-ին մի խումբ միջազգային փորձագետներ երրորդ անգամ չԷին կարողացել հասնել օդանավի կործանման վայր: Ավելի վաղ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը հայտարարել Էր, որ Boeing-ի կործանման վայր մուտք ստանալը գերակայություն Է Ավստրալիայի համար:
Boeing-777 մարդատար ինքնաթիռը, որն Ամստերդամից թռչում Էր Քուալա Լումպուր, հուլիսի 17-ին աղետի Է ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Ինքնաթիռում եղել Է 298 մարդ, այդ թվում՝ 85 երեխա եւ անձնակազմի 15 անդամները: Նրանք բոլոր զոհվել են: Օդանավում եղել Է Ավստրալիայի 27 քաղաքացի: Կիեւի իշխանությունները ավիաաղետի համար մեղադրում են աշխարհազորայիններին, մինչդեռ վերջիններս հայտարարել են, որ իրենք չունեն այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտային օդանավ խփել նման բարձրության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: