ԵԱՀԿ առաքելության դիտորդներն սկսել են իրենց աշխատանքները Ռոստովի մարզի ռուս-ուկրաինական սահմանի անցակետերում. տարածաշրջան են ժամանել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի փորձագետները: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Առաջին խումբը պատրաստ է արդեն այսօր անցնել գործի: Խմբի կազմում է 4 դիտորդ և վարչական անձնակազմի 3 անդամ»,- մարզի ուժային կառույցների և կառավարության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ հայտնել է ՌԴ Ռոստովի մարզի ԵԱՀԿ առաքելության ղեկավար Պոլ Պիկարը:
Նա հայտնել է նաև, որ ըստ նախկինում հաստատված համաձայնության՝ առաջիկա ժամանակներում առաքելությունը կհամալրվի նոր դիտորդներով: