Հուլիսի 27-ին Վեդի քաղաքի Մ. Խորենացու փողոցի 1-ին տան բնակչուհի Հասմիկ Կիրակոսյանը ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել, որ անչափահաս դուստրը' 1999 թ. ծնված Նարինե Կիրակոսյանը, հուլիսի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և մինչ օրս չի վերադարձել:

 

Աղջկա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել ոստիկանության Արարատի բաժին' 010-59-06-31 հեռախոսահամարով, 1-02, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: