Զինվորոկան օկրուգի զորամասերի եւ միավորումների համալրման պլանին համապատասխան Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների զինվորական ուսումնական հաստատություններից սկսել են Հայաստանի ռուսական ռազմակայան ժամանել 2014 թվականի շրջանավարտները: Ընթացիկ տարում պլանավորված Է ավագ եւ կրտեսր սպաների՝ դասակի հրամանատարից մինչեւ միավորման հրմանատարի տեղակալի ժամանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղակացրել են ՌԴ-ի Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից, լեյտենանտներին իրազննաբար ցույց կտան մարտական պատրաստության պարապմունքների անցկացման ճիշտ կազմակերպումը՝ լեռնային, դժվարանցանելի տեղանքի եւ շրջակա միջավայրի շոգ ջերմաստիճանների պայմաններում անվտանգության բոլոր պահանջների հաշվառմամբ: Կծանոթացնեն ռազմակայանի կազմակարպական-հաստիքային կաուցվածքին, օրվա կարգուկանին, կայազորային, օրական վերակարգի եւ պահակային ծառայության առանձնահատկություններին:

Ուսուցման ամառային շրջանում երիտասարդ մասնագետները կուսումնասիրեն ռուսական ռազմակայանում զիվորական ծառայության առանձնահատկությունները եւ արդեն ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերի հետ կմասնակցեն մարտական հրաձգության համատեղ մարտավարական զորավարժություններին: