Վրաստանի Գլխավոր դատախազությունը հավաստել Է, որ ըստ առաջադված մեղադրանքի՝ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին սպառնում Է 5-ից մինչեւ 8 տարվա ժամկետով ազատազրում: Թբիլիսիի քաղաքային դատարանն օգոստոսի լույս 2-ի գիշերը բավարարել Է Գլխավոր դատախազության միջնորդությունը եւ հեռակա նախական կալանքն ընտրել Է որպես խափանման միջոց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, արդարադատության եւ պաշտպանության նախկին նախարարներ Զուրաբ Ադեիշ վիլիի եւ Դավիթ Կեզերաշվիլիի նկատմամբ, ասված Է մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպեսը»:

Բացի դրանից, գործով անցնում են կալանքի տակ գտնվող նախկին վարչապետ եւ ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին եւ Թբիլսիի նախկին քաղաքագլուխ Գիգի Ուգուլավան: Նրանք մեղադրվում են Վրաստանի Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունների վերազանցման մեջ:

Դատախազությունը հաղորդում Է, որ հետաքննությունը կատարվում Է 2007 թվականի նոյեմբերին ընդդիմության ակցիայի ցրման, «Իմեդի» հեռուստաընկերության ավերման եւ հեռուստաընկերության հիմնադիր Բադրի Պատարկացիշվիլիի սեփականության առգրամվան քրեական գործով, հաղորդել Է Նովոստի-Գրուզիան: