Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային սահմանը խախտելու դեպքեր չեն արձանագրվել, իսկ ԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության զորքերը գիտեն իրենց պարտականությունն ու լիովին վերահսկում են իրավիճակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն ասաց, որ Արդբեջանի ՌՕՈւ-ի կողմից թռիչքներ իրականացվում են' պլանային թռիչքներ են, որոնք համարյա ամեն օր էլ լինում են: ԼՂՀ օդային սահմանի խախտման դեպք չի գրանցվել եւ իսկ ԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության զորքերը կազմ ու պատրաստ են եւ ամբողջովին վերահսկում են իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում կարող են պաշտպանել ԼՂՀ օդային սահմանները»,- ասաց Սենոր Հասրաթյանը:

Ադրբեջանական 1news.az լրատվամիջոցը տեղեկություն է տարածել, թե Ադրբեջանը օդ է բարձրացրել ՌՕՈւ-ի մարտական կործանիչներ եւ թռիչքներ է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի Տերտերի ու Աղդամի հատվածում: