Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Չավին որոշել է լքել ազգային ընտրանին:

Այդ մասին 34-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Որոշել եմ ավարտել կարիերաս ազգային հավաքականում: Շնորհակալ եմ բորորին այս տարիների համար: Դա հիանալի ժամանկ էր», – նշել է Չավին:

Ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 132 խաղի և հեղինակել 13 գոլ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի կազմում Չավին հաղթել է Եվրոպայի երկու առաջնություններում (2008, 2012) և մեկ անգամ էլ դարձել է աշխարհի չեմպիոն (2010):