Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատիրոջ փոփոխությունից հետո կստեղծվի ևս 200 աշխատատեղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ,այս մասին Ախթալա կատարած այցի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա դրական գնահատեց կոմբինատի տնօրինության փոփոխությունը' նշելով, սակայն, որ ընկերությունը պարտավոր է աշխատել օրենքի շրջանակում:

 

«Հանձնարարականներ եմ տվել Բնապահպանության նախարարին' կոմբինատի պոչամբարների հետ կապված խնդիրներին լուծում գտնելու ուղղությամբ: Կառավարությունն իր աջակցությունն է հայտնում գործարանի տնօրինությանը և գնահատում, որ ընկերությունը համալրվելու է ևս 200 աշխատակիցներով»,- ասաց վարչապետը' տեղեկացնելով, որ այս պահին «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում աշխատում է 700 անձ: