Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացվող Շախմատի համաշխարհային 41-րդ օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց Հունգարիայի հետ հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հայաստան-Հունգարիա խաղի արդյունքներն են՝
Լևոն Արոնյան-Պետեր Լեկո՝ 1։0,
Չաբա Բալոգ-Գաբրիել Սարգսյան՝ 1։0,
Սերգեյ Մովսիսյան - Ռիչարդ Ռապորտ՝ 0.5։0.5,
Հուդիթ Պոլգար-Վլադիմիր Հակոբյան՝ 0.5։0.5։
Այսպիսով, օլիմպիադաների եռակի և այժմ գործող չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակեց թիմային 11 և անհատական 19.5 միավոր։
Վեցերորդ տուրից հետո Հայաստանի շախմատիստները 10 թիմային եւ 17,5 անհատական միավորով այժմ զբաղեցնում էին 11-րդ տեղը 177 թիմերի մրցակցությունում: Իսկ մրցաշարի երկու առաջատարներն էին 11-ական թիմային միավոր վաստակած Ադրջեջանի եւ Կուբայի հավաքականները, որոնք 7-րդ տուրում խաղում են միմյանց դեմ. այս խաղում ավարտվել է երեք պարտիա, հաշիվն է՝ 1.5։1.5: