armsport.amՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Սեւիլյայի» դեմ Եվրոպայի սուպերգավաթային խաղից առաջ մտածում է, որ Իվան Ռակիտիչի հեռանալուց հետո «Սեւիլյան» որակային լուրջ փոփոխության չի ենթարկվել:

«Երբ դու խաղում ես եզրափակչում, մտածում ես միայն հաղթելու մասին, սակայն հաղթելը դժվար կլինի: «Ռեալ» ֆավորիտ է, սակայն պետք չէ չափից շատ վստահությամբ մոտենալ այս խաղին:

«Սեւիլյան» նախորդ մրցաշրջանում շատ հաջող է ելույթ ունեցել: Նրանք արժանիորեն հաղթել են Եվրոպա լիգայում իրենց աշխատանքի շնորհիվ: Իհարկե, Իվան Ռակիտիչը հիանալի ֆուտբոլիստ է, որին «Սեւիլյան» կորցեց այս ամառ (Ռակիտիչը տեղափոխվեց «Բարսելոնա»,- Armsport.am), սակայն նրա հեռանալուց հետո եկել են նոր ֆուտբոլիստներ: Ինձ թվում է, որ Ռակիտիչից հետո «Սեւիլյան» որակային լուրջ փոփոխության չի ենթարկվել»,- ասել է իտալացին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի սուպերգավաթային հանդիպումը կայանալու է օգոստոսի 12 ին (մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 22:45-ին):