Ավստրալիան եւ ԱՄՆ-ն կնքել են ռազմական համագործակցության ընդլայնման համաձայնագիր: Փաստաթուղթն ստորագրել են երկու երկրների արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Ջուլի Բիշոպը, Ջոն Քերին, Դեւիդ Ջոնստոնը եւ Չաք Հեյգելը՝ Սիդնեյում «երկու գումարած երկու» ձեւաչավով կայացած ամենամյա նախարարական հանդիպման ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Համաձայնագիրը, մասնավորապես, ամրագրում Է ԱՄՆ-ի պլանները՝ Ավստրալիայի հյուսիսի Դարվին քաղաքում իր ծովային հետեւակայինների ստորաբաժանումների թվաքանակը հասցնելու մինչեւ 2500 (ներկայիս 1150-ից): Փաստաթուղթը նաեւ նախատեսում Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի մուտքի ընդլայում Հյուսիսային տարածքի (դաշնության սուբյեկտ Ավստրալիայի կազմում) օդանավակայաններում եւ Ավստրալիայի ռազմածովային ուժերի նավերի մասնակցություն հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման՝ ամերիկյան պլանների իրագործմանը:

 

Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Ջոն Քերին, ձեռք բերված համաձայնությունը Վաշինգտոնին եւ Կանբերային կօգնի «համատեղ լուծելու տարածաշրջանային անվտանգության կարեւոր հարցերը», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: