Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության հետ կապված ադրբեջանական Axar TV հեռուստաալիքը հարցում է անցկացրել Բաքվում երիտասարդության շրջանում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այն հարցին, թե ինչ ճանապարհով պետք է լուծել Ղարաբաղի խնդիրը, հարցման մասնակիցների մեծ մասը կողմ է արտահայտվել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակին: Իսկ այն հարցին, թե եթե պատերազմ սկսվի, կգնան բանակ, մասնակիցների կեսից պակաս երիտասարդներ են դրական պատասխան տվել, իսկ մի երիտասարդ էլ խոստովանել է. «Մեկ ամիս հոգեբուժարանում պառկել եմ զինծառայությունից ազատվելու համար. բանակ չեմ գնա»: