Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես անվանել է այն երկրները, որոնք պատրաստվում է առաջինն այցելել իր զբաղեցրած նոր պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անատոլու» գործակալությունը, Էրդողանն այս մասին հայտարարել է իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնման տարեդարձին նվիրված հավաքի ժամանակ: Թուրքիայի նորընտիր նախագահը ներկաներին տեղեկացրել է, որ իր առաջին այցերը կատարելու է Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: