ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, մեկնաբանելով Սոս Գիմիշյանի եւ Պետրոս Մակեյանի քննադատությունները, ասել էր, որ ոչ թե ՀԱԿ-ում, այլ ամեն մեկի մոտ կա անձնական ճգնաժամ: Ուստի մենք ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից ճշտեցինք' անձնական ճգնաժամ Դուք ունե՞ք: Նիկոլ Փաշինյանը ծիծաղեց. «Իմ անձնական կյանքում ամեն ինչ նորմալ է, ես որեւէ ճգնաժամ չունեմ»:

ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանն ասել էր, որ այս հասարակությունն արժանի է Սերժ Սարգսյանին եւ շնորհավորել էր մեր ազգին' դրա համար: Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց դրա հետ. «Ես այդպես չեմ գտնում, որ մեր ազգն արժանի է Սերժ Սարգսյանին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ