Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: Միջադեպը գրանցվել է Բաքվի մոտ ընկած Շուվյալան ավանի զորամասում: Այստեղ անհայտ հանգամանքներում կրակել են զինվոր Սուբհան Մահմուդովի վրա:

Վիրավոր զինծառայողին փոխադրել են հիվանդանոց, ուր նրան անմիջապես ենթարկել են վիրահատության: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Տարվում է հետաքննություն: