Իսլամական պետություն հռչակած ծայրահեղ խմբավորումները 6 միլիոն դոլար փրկագին են պահանջել գերի վերցված մի ամերիկուհու ազատ արձակելու դիմաց:

 

Ինչպես հաղորդում է  «Azatutyun.am»-ը` այս մասին հաղորդել է ամերիկյան ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով պատանդի ընտանիքին:

 

Ընտանիքի խնդրանքով գերեվարված կնոջ անունը չի հրապարակվում, սակայն հայտի է, որ նա 26 տարեկան է և Սիրիայում զբաղվում էր մարդասիրական օգնություն տրամադրելու հարցերով: