ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մտադիր չէ մասնակցել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությանը, որը տեղի է ունենալու 2015թ-ին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Արդյունքում Պլատինին չի մրցակցի գործող նախագահ Զեպ Բլատերի հետ, ով ավելի վաղ չէր բացառել իր մասնակցությունն ընտրություներին:

Պլատինին ՈւԵՖԱ-ի անդամ 54 ասոցացիաների ներկայացուցիչներին հայտնել է, որ մտադիր է շարունակել իր աշխատանքն այդ կառույցում:

Ավելի վաղ, Պլատինին հայտարարել է, որ չի աջակցելու Բլատերին ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների ժամանակ: