ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն Արեւմուտքին կոչ է արել՝ գիտակցել, որ Ուկրաինայի իշխանությունների մոտ չի ստացվում կարգ հաստատել երկրում, եւ Կիեւին հարկադրել՝ հանգամանալի բանակցություններ սկսելու Ուկրաինայի հարավ - արեւելքի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

 

Պուտինի խոսքով՝ անհրաժետ Է քննարկել, թե ինչ իրավունքներ կունենա Դոնբասի, Լուգանսկի, երկրի ամբողջ հարավ - արեւելքի ժողովուրդն արդի քաղաքակիրթ կանոնների շրջանակներում, եւ այս ամենը պետք է ձեւակերպվի օրինական իրավունքներով: «Այ այս մասին պետք է խոսել»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

 

Պուտինը կարծում Է, որ այս համաձայնություններին հասնելուց հետո հարաբերականորեն հեշտ կլուծվեն այն հարցերը, որոնք կապված են սահմանների, անվտանգության ապահովման եւ այլ բաների հետ: «Կարեւոր Է համաձայնության գալ ըստ Էության, բայց ըստ Էության չեն ցանկանում համաձայնության գալ. ահա թե որն Է խնդիրը»,- ասել Է Ռուսաստանի նախագահը: