Եվրամիությունը Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հայտարարեց Մոսկվայի դեմ լրացուցիչ պատժամիջոցների վերամշակման որոշման մասին, սակայն նեքին տարաձայնությունների պատճառով չորոշվեց, թե երբ պետք է այդ միջոցները կիրառվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, եվրոպական երկրների'առանց այն էլ թույլ տնտեսությունների վրա պատժամիջոցների բացասական ազդեցությունից և նրանց' ռուսական էներգակիրներից կախված լինելուց ելնելով' ԵՄ-ի առաջնորդները ոչ միայն չհայտարարեցին Մոսկվայի դեմ նոր միջոցների կիրառման հստակ ժամկետները, այլև չկարողացան Վլադիմիր Պուտինին կոնկրետ պայմաններ առաջադրել: Գագաթնաժողովի մասնակիցները խնդրեցին Եվրահանձնաժողովին մեկ շաբաթվա ընթացքում պատրաստել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների առաջարկութուն, եթե ներկայիս իրավիճակը չփոփոխվի: Սակայն եվրախորհրդարանի խոսնակ Հերման վան Ռոմպոյը հայտարարեց, որ պատժամիջոցների կիրառման վերջնաժամկետ չկա, ամեն ինչ կախված է հետագա իրադարձ ությունների ընթացքից: «Մենք հստակ կրիտերիաներ չունենք, բայց ես վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուրը համոզված է արագ գործելու անհրաժեշտության մեջ»,- հայտարարեց նա:
Ռոմպոյը նաև ընդունեց, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները եվրոպական երկրների համար խնդիրներ են առաջացրել, սակայն նշեց, որ դա այն գինն է որը պետք է վճարեն: Նույն դիրքորոշումն է հայտնել նաև Սլովակիայի վարչապետը, սպառնալով վետո կիրառել լրացուցիչ պատժամիջոցների վրա: