ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ հնարավոր չէ կանխատեսել, թե երբ կավարտվի Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին տեղեկացնում է «Գազետա ռու»-ն: «Ոչ: Դա առավել քան պայմանավորված է ներկայիս Ուկրաինայի իշխանությունների քաղաքական կամք ից»,- ասել է Պուտինը' պատասխանելով «Առաջին ալիք»-ի այն հարցին, թե հնարավոր է արդյոք կանխատեսել, թե որքան կտեվի ուկրաինական ճգնաժամը:

 

Պուտինի խոսքերով, իրավիճակը բարդանում է' պայմանավորված հոկտեմբերին կայանալիք Գերագույն ռադայի ընտրություններով: «Խնդիրը կայանում է նրանում, որ երկիրը գտնվում է պառլամենտական ընտրությունների նախաշեմին, և արդեն իսկ սկսված պառլամենտական մրցավազքի բոլոր մասնակիցները ցանկանում են ցուցադրել իրենց կարողությունները»,- ասել է պետության ղեկավարը' ընդգծելով, որ իրենք, համենայն դեպս, ավելի լավ սպասելիքներ ունեն: